GNUsocial.no
  • Login
  • Public

    • Public
    • Groups
    • Recent tags
    • People
    • Popular

Conversation

Notices

  1. Կողմնակի Անցանց Մ․ (norayr)'s status on Saturday, 09-Jun-2018 01:04:05 PDT Կողմնակի Անցանց Մ․ Կողմնակի Անցանց Մ․

    ես չեմ կարողանում ֆոկուսուել լաւի վրայ։
    կամ իսկապէս պահանջներ ունեմ յստակ, որ ոչ մի ձեւ հնարաւոր չի լինում բաւականացնել։
    ու շատ ֆրուստրացւում եմ իմ շփումից, թող ներեն ինձ որոշ մարդիկ։
    եթէ ձեզ հետ չշփուէի, գուցէ նոյնիսկ թեթեւութիւն կը զգայի։
    ես վաղուց չունեմ էդ կպնելը, էդ զրոյցին կպնելը, որ չկարողանաս թողնես գնաս գործերով, երբ էդքան հաճելի ա, երբ բերանդ բաց լսում ես, երբ տենց հաւէս ա։
    ու իրականում ահաւոր տխուր ա։
    ու ոչ միայն ինձ հետ։
    ես երէկ միրզում էի, իրականում, չնայած լիքը մարդ խմել էր, ու ոմանց նոյնիսկ թւում էր որ իրենք ուրախ են, իրականում ամբողջն ահաւոր տխուր էր։
    ահաւոր։
    իսկապէս, գնալ, ու անջատուել բիթերի տակ, որ չտեսնել էդ ամէնը։
    արդարութեան համար պէտք ա ասել, որ մի քանի հոգի կային ով իսկապէս լաւ էին։

    ես չգիտեմ ինչի լուսանկարելը, ու հէնց ժապաւէնով նկարելը իմ համար պաշտպանութիւն ու սփոփանք ա։
    ու երեւակելն ա հաճելի գործընթաց, ու քիմիայի հոտը։

    սքանելու պրոցեսը չեմ սիրում բայց։ հնարաւորինս սլայդ կը փորձեմ նկարել, երբ նեգատիւները սպառեմ, որ իսկական ֆոտոն տեսնեմ, քանի որ անալոգային չենք տպում։ կամ գոնէ սեւ սպիտակը տպել ա պէտք սովորել։
    էդ ի տարբերութիւն սքանի, երեւի հաւէս կը լինի։ պէտք ա որ լինի։

    ինչ անկապ ա ամէն ինչը, ու ինչ անկապ ա որ ես էլ եմ անկապ գեադա, ու ինձ դուր չեմ գալիս։
    երէկ նախկին ուսանողներիցս մէկին տեսայ, լիքը խօսեցինք տեխնոլոգիաներից, ու ես որ մտածում էի, որ հիմա աւելի ինքնավստահ եմ, զգացի, որ եթէ իսկապէս բարքեմփին մի բան անեմ, պէտք ա կարողանամ լինել ուրիշ, բայց ինձ տենց չեմ զգում հիմա։ ես լրիւ զգում եմ որ պէտք ա քեզ հաւանես, պէտք ա քո միտքը հաւանես, պէտք ա քեզնից գոհ լինես որ գնաս կանգնես իրենց առաջ ու կարողանաս լաւ անել ներկայացումը։

    գրողը տանի։
    ո՞նց ա էդ հնարաւոր։

    ո՞նց էի ես առաջ տենցը։ դեբի՞լ էի թէ՞ խելացի։
    ի՞նչ եղաւ։

    էն իներցիա՞ն ա։ էն որ ինչ էլ անես լաւը չես լինի։

    հաւաքուեմ գնամ աչ գործ անեմ, մինչեւ բարքեմփցիները գան։ ֆայնդ եօրսելֆ իւզֆըլ։ մի ձեւ։

    about a month ago from spyurk.am permalink

    Feeds

    • Activity Streams
    • RSS 2.0
    • Atom
    • Help
    • About
    • FAQ
    • TOS
    • Privacy
    • Source
    • Version
    • Contact

    GNUsocial.no is a social network, courtesy of peers.community. It runs on GNU social, version 1.2.0-beta4, available under the GNU Affero General Public License.

    Creative Commons Attribution 3.0 All GNUsocial.no content and data are available under the Creative Commons Attribution 3.0 license.

    Switch to mobile site layout.